Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում՝ անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարությունների վերաբերյալ տեսանյութերի համակողմանի վերլուծություն ՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ ի պատասխան Россия сегодня- հարցմանը։
«Փաստերի հաստատման դեպքում՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - նշված է մեկնաբանության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը